23:10  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բրազիլիայի նախագահը չի մասնակցի Խաղերի փակմանը

Բրազիլիայի նախագահի պաշտոնակատար Միշել Տիմերը չի ծրագրում ներկա լինել Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությանը:

«Կարող ենք պաշտոնապես հաստատել, որ Տիմերը ներկա չի լինի Օլիմպիական խաղերի փակմանը: Մենք դեռ չենք կարող ասել, թե ով է ընդունելու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին, որը ներկայացնում է Տոկիոյի 2020թ. Օլիմպիական խաղերը»,- ասել է Ռիո-2016-ի կազմկոմիտեի ղեկավար Մարկո Անդրադան, փոխանցում է «Газеты.Ru»-ն:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի փակման արարողությանը կկայանա օգոստոսի 21-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում