17:31  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Միհրան Հարությունյանի հզոր մեկնարկը

Միհրան Հարությունյանի մեկնարկը տպավորիչ ստացվեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:

Մեկնարկային գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ահմեդ Կահկին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուն, որը պայքարից դուրս թողեց Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:

Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնելու նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում