17:31 16 օգոստոսի, 2016Միհրան Հարությունյանի մեկնարկը տպավորիչ ստացվեց Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 66 կգ քաշային կարգում:
Մեկնարկային գոտեմարտում Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը 1 րոպե 25 վայրկյանում 9:0 հաշվով հաղթեց եգիպտացի Ահմեդ Կահկին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հարությունյանի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 2013թ. չեմպիոն, հարավկորեացի Հանսու Ռյուն, որը պայքարից դուրս թողեց Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Տամաշ Լորինցին:
Օգոստոսի 16-ին պայքարի մեջ է մտնելու նաեւ աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ), որը կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ մրցելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից հանդես են եկել նաեւ Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Մաքսիմ Մանուկյանը (85 կգ), որոնք պարտվել էին մեկնարկային գոտեմարտերում եւ լքել պայքարը:


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.