13:47  ,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Երկրպագուները սուլել են ոսկե մեդալ նվաճած ռուս բռնցքամարտիկին

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարի 91 կգ քաշային կարգի եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են ոսկե մեդալ նվաճած ռուս Եվգենի Տիշչենկոյին: Ղազախ Վասիլի Լեւիտի նկատմամբ հաղթանակից հետո ռուս մարզիկը մեկնաբանել է այդ միջադեպը:

«Շատ ցավալի է, որ երկրպագուներն այդպես արձագանքեցին: Ցավալի է, որ ինձ սուլեցին: Եթե հաղթանակն ինձ տվեցին, ուրեմն ես արժանի էի դրան: Մենք սպասում էինք մրցավարների ցանկացած որոշման: Ես հարգում եմ ե՛ւ երկրպագուներին, ե՛ւ մրցակցիս»,- Եվգենի Տիշչենկոյի խոսքը մեջբերում է «ТАСС»-ը:

Հիշեցնենք, որ Եվգենի Տիշչենկոն նվաճել էր ռուսների 11-րդ ոսկե մեդալը Ռիո-2016-ում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում