12:27  +04,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 11-րդ օրը կվիճարկվի 27 տիտղոս, Հայաստանն ունի մեդալի 4 հավակնորդ

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 16-ին Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ, որոննցից չորսը մեդալների հավակնորդներ են:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում կմեկնարկեն աշխարհի կրկնակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (98 կգ) եւ Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը (66 կգ): Ալեքսանյանը պայքարը կսկսի 1/8 եզրափակիչից՝ մրցելով իտալացի Դաիգորո Տիմոնչինիի հետ: Հարությունյանը (66 կգ) եւս կմեկնարկի 1/8 եզրափակիչից՝ հանդիպելով եգիպտացի Ահմեդ Կահկին:

Միհրանը գոտեմարտերը սկսելու է Երեւանի ժամանակով 17:20-ից, իսկ Արթուրը՝ 17:30-ից:

Ծանրամարտի մրցաշարում Հայաստանի վերջին 2 ներկայացուցիչներ Գոռ Մինասյանը եւ Ռուբեն Ալեքսանյանն էլ հանդես կգան գերծանր քաշային կարգում: Նրանք պայքարը կսկսեն Երեւանի ժամանակով 2:00-ից:

Աթլետիկայի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Ամալյա Շառոյանն էլ հանդես կգա հեռացատկի մրցաշարում (ժամը 4:00-ից):

Օգոստոսի 16-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 27 հավաքածու:

Մրցումային 10 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 26 ոսկե, 23 արծաթե ու 26 բրոնզե մեդալ: Երկրորդ տեղում գտնվող բրիտանացիներն ունեն 16 ոսկե, 17 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ, իսկ երրորդ տեղում է Չինաստանը՝ 15 ոսկի, 14 արծաթ, 17 բրոնզ: Ռուսները չորրորդն են 11 ոսկե, 12 արծաթե ու 13 բրոնզե մեդալով:

19-ամյա ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալի շնորհիվ Հայաստանը բաժանում է 56-62-րդ տեղերը: Մրցումային 10 օրերին ոսկե մեդալի են արժանացել 49 երկրներ: 

Ռիո-2016. 11-րդ օր, եզրափակիչներ

16:00 (Երեւանի ժամանակով) լող, տղամարդիկ, բաց ջուր, 10 կմ 

16:08. Թիավարություն, տղամարդիկ, մեկտեղանի կանոե, 1000 մետր

16:23. Թիավարություն, կանայք, երկտեղանի բայդարկա, 500 մետր

16:47. Թիավարություն, կանայք, մեկտեղանի բայդարկա, 200 մետր

16:50. Աթլետիկա, տղամարդիկ, եռացատկ

17:12. Թիավարություն, տղամարդիկ, մեկտեղանի բայդարկա, 1000 մետր

18:20. Աթլետիկա, կանայք, սկավառակի նետում

20:05. Առագաստանավային սպորտ, կանայք, լազեր ռադիալ

20:50. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, լազեր

21:00. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, զուգափայտ

21:00. Գեղալող, զույգեր

21:35. Առագաստանավային սպորտ, տղամարդիկ, ֆինն

21:47. Սպորտային մարմնամարզություն, կանայք, ազատ վարժություններ

22:20. Առագաստանավային սպորտ, միկստ, նակրա 17

22:34. Սպորտային մարմնամարզություն, տղամարդիկ, պտտաձող

00:05. Հեծանվասպորտ (տրեկ), կանայք, օմնիում

00:44. Հեծանվասպորտ (տրեկ), կանայք, սպրինտ

1:20. Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, կեյրին

2:15. Բռնցքամարտ, 60 կգ

00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 66 կգ (Միհրան Հարությունյան, նախնական գոտեմարտերը՝ 17:20-ից)

 00:00. Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, տղամարդիկ, 98 կգ (Արթուր Ալեքսանյան, նախնական գոտեմարտերը՝ 17:30-ից)

1:00. Ջրացատկ, տղամարդիկ, 3 մետր

2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, +105 կգ (Գոռ Մինասյան, Ռուբեն Ալեքսանյան)

2:30. Սեղանի թենիս, կանայք, զուգախաղ, Չինաստան - Գերմանիա

3:30. Աթլետիկա, տղամարդիկ, բարձրացատկ

5:30. Աթլետիկա, կանայք, 1500 մետր վազք

5:45. Աթլետիկա, տղամարդիկ, արգելավազք, 110 մետր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս