10:14  +04,  16 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հայաստանի օլիմպիականները. Միհրան Հարությունյան (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել Ռիոյում ընթացող 31-րդ ամառային Օլիմպիական խաղերում հանդես եկող հայ մարզիկներին:

Միհրան Հարությունյան, հունահռոմեական ոճի ըմբշամարտ, 66 կգ քաշային կարգ:

Ծնվել է 1989 թվականի մարտի 25-ին Էջմիածնում:

Միհրան Հարությունյանը 2009 թ. աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն է, 2011թ. Ռուսաստանի չեմպիոն, 2015թ. Եվրոպական խաղերի փոխչեմպիոն է, 2015թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում զբաղեցրել է երկրորդ տեղը: 

Ռիո-2016-ի ուղեգիը նվաճել է 2015թ. աշխարհի առաջնությունում:

Ամուսնացած է, ունի դուստր:

Անձնական մարզիչն է Սամվել Գեւորգյանը:

Միհրան Հարությունյան

«Տրամադրությունս մարտական է, առանց էմոցիաների: Ես գիտեմ ինձ ինչ է անհրաժեշտ, ինչ եմ ուզում եւ փորձում եմ իրականացնել նպատակս: Ես արդեն երկար ժամանակ է՝ ինձ համար ստեղծել եմ կյանքի ծանր ռիթմ եւ համակերպվել եմ այդ ծանրաբեռնվածությանը: Հենց այդ պատճառով օլիմպիական մրցագորգում պատրաստ եմ ամեն ինչի: Եթե հաղթեմ, կապրեմ հանգիստ, իսկ եթե ոչ, ստիպված կլինեմ կրկին այս դժվարությունները հաղթահարել»:

Սամվել Գեւորգյան

«Միհրան Հարությունյանը գորգի վրա հզոր մարզիկ է, գորգից դուրս հրաշալի անձնավորություն եւ ընկեր: Միհրանին ճանաչում եմ երկար տարիներ, երբ նա դեռ հանդես էր գալիս Ռուսաստանի կազմում: Այդ ժամանակից մտերիմ ենք: Կյանքի բերումով արդեն միասին ենք աշխատում գորգի վրա երկար տարիներ: Ոչ մի խնդիր չունենք, միմյանց մի հայացքից հասկանում ենք»:

Միհրան Հարությունյանը Ռիոյի օլիմպիական մրցագորգ դուրս կգա օգոստոսի 16-ին:

Լուսինե Շահբազյան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով