Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի կանանց մուրճի նետման մրցումներում գրանցվեց աշխարհի ռեկորդ: Լեհ Անիտա Վլոդարչիկը ոսկե մեդալ նվաճեց 82,29 մետր արդյունքով:
Աշխարհի նախորդ ռեկորդը պատկանում էր ռուս Տատյանը Լիսենկոյին եւ կազմում էր 80,40 մետր:
Հոլանդուհի Շարոն վան Ռուվենդալն էլ քիչ առաջ նվաճեց կանանց 10 կմ լողի (բաց ջրթում) չեմպիոնի տիտղոսը:
Ռիո-2016. 10-րդ օր
Աթլետիկա, կանայք, մուրճի նետում
1. Անիտա Վլոդարչիկ (Լեհաստան) - 82,29 մետր
2. Վենհյու Ժան (Չինաստան) - 76.75
3. Սոֆյե Հիթչոն (Մեծ Բրիտանիա) - 74.54
Լող, կանայք, բաց ջուր, 10 կմ
1. Շարոն վան Ռուվենդալ (Հոլանդիա)
2. Օրելի Մյուլեր (Ֆրանսիս)
3. Ռակելե Բրունի (Իտալիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում