Հայաստանը ներկայացնող Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը մեկնարկեցին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում: Նրանք հանդես եկան 200 մետր վազքի որակավորման փուլում, որը հաղթահարել չհաջողվեց: Խուբեսերյանը 25.16 վայրկյան արդյունքով 7-րդն էր չորրորդ մրցահերթում, իսկ Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով եզրափակել է 5-րդ ութնյակը: Գայանեն գրավել է 66-րդ տեղը, իսկ Դիանան՝ 67-րդ:
Եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցահերթերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված աթլետները, իսկ հայ մարզուհիները լքեցին պայքարից:
Ռիո-2016-ի աթլետիկայի մրցաշարում օգոստոսի 15-ին կմեկնարկի նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը, իսկ 400 մետր արգելավազքում հանդես կգա Լիլիթ Հարությունյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի 
00:58 , 11 սեպտեմբերի 
23:38 , 10 սեպտեմբերի
22:36 , 10 սեպտեմբերի
21:04 , 10 սեպտեմբերի
20:11 , 10 սեպտեմբերի
19:46 , 10 սեպտեմբերի