17:03 15 օգոստոսի, 2016Հայաստանը ներկայացնող Դիանա Խուբեսերյանը եւ Գայանե Չիլոյանը մեկնարկեցին Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում: Նրանք հանդես եկան 200 մետր վազքի որակավորման փուլում, որը հաղթահարել չհաջողվեց: Խուբեսերյանը 25.16 վայրկյան արդյունքով 7-րդն էր չորրորդ մրցահերթում, իսկ Չիլոյանը 25.03 վայրկյան անդյունքով եզրափակել է 5-րդ ութնյակը: Գայանեն գրավել է 66-րդ տեղը, իսկ Դիանան՝ 67-րդ:
Եզրափակիչի ուղեգիր են նվաճել մրցահերթերում առաջին եւ երկրորդ տեղ գրաված աթլետները, իսկ հայ մարզուհիները լքեցին պայքարից:
Ռիո-2016-ի աթլետիկայի մրցաշարում օգոստոսի 15-ին կմեկնարկի նաեւ եռացատկորդ Լեւոն Աղասյանը, իսկ 400 մետր արգելավազքում հանդես կգա Լիլիթ Հարությունյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.