23:15  +04,  14 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հարություն Մերդինյանը 7-րդն է

Ռիոյի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Մերդինյանը հանդես եկավ նժույգի վարժության եզրափակիչում եւ ցույց տվեց 14.933 արդյունք, որը թույլ տվեց գրավել միայն 7-րդ տեղը:

Նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հավաքել էր 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը:

Չեմպիոնի տիտղոսը 15.966 արդյունքով նվաճեց բրիտանացի Մաքս Ուիթլոկը, որը մեկ ժամ առաջ նվաճել էր նաեւ ազատ վարժությունների ոսկե մեդալը: Բրիտանացի Լուիս Սմիթը 15.833 արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Բրոնզե մեդալակիր դարձավ ամերիկացի Ալեքսանդր Նադուրը՝ 15.700:

Հարություն Մերդինյան․ սպորտային մարմնամարզություն, նժույգ թափեր

Ծնվել է 1984 թվականի օգոստոսի 16-ին։ Ամուսնացած չէ։

Հայաստանի բազմակի չեմպիոն է, 2016թ․ Եվրոպայի չեմպիոն, 2015թ. Եվրոպայի փոխչեմպիոն,  2015թ․ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր,  2011 եւ 2012թթ. Եվրոպայի բրոզե մեդալակիր, 2006, 2014, 2015 եւ 2016 թթ․ աշխարհի գավաթակիր, 3 անգամ ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։

Ռիո-2016-ի ուղեգիրը նվաճել էր 2015 թ․Գլազգոյում կայացած աշխարհի առաջնությունում։

Անձնական մարզիչն է Սոս Սարգսյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ