11:50  ,  12 օգոստոսի, 2016

Ռիո-2016. 7-րդ օրը կվիճարկվի 24 տիտղոս, Հայաստանն ունի 3 մասնակից

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 12-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Լողորդ Մոնիկա Վասիլյանը հանդես կգա կանանց ազատ ոճի 50 մետրի մրցմանը, իսկ ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:

Օգոստոսի 12-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 24 հավաքածու:

Մրցումային 6 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 16 ոսկե, 12 արծաթե ու 10 բրոնզե մեդալ: 11 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները՝  7 ոսկի, 2 արծաթ եւ 13 բրոնզ:

Ռիո-2016. 7-րդ օր, եզրափակիչներ

17:00 (Երեւանի ժամանակով). Ձիասպորտ, թիմային պայքար

17:32. Ակադեմիական թիավարություն, կանայք, երկտեղանի, թեթեւ քաշի

17:45. Ակադեմիական թիավարություն, տղամարդիկ, երկտեղանի, թեթեւ քաշի

18:00. Գնդակային հրաձգություն, տղամարդիկ, հրացան, 50 մետր (պառկած դիրքից)

18:06. Ակադեմիական թիավարություն, կանայք, երկտեղանի

18:10. Աթլետիկա, կանաք, 10000 մետր

18:27. Ակադեմիական թիավարություն, տղամարդիկ, չորստեղանի

21:30. Աթլետիկա, տղամարդիկ, մարզական քայլ, 20 կմ

22:00. Ստենդային հրաձգություն, կանայք, սկիտ

22:30. Ձյուդո, կանայք, 78+ կգ

22:30. Ձյուդո, տղամարդիկ, 100+ կգ

22:30. Ծանրամարտ, կանայք, 75 կգ (Սոնա Պողոսյան)

22:42. Ցատկեր բատուտի վրա, կանայք

23:27. Նետաձգություն, տղամարդիկ, անհատական մրցում

23:30. Թենիս, տղամարդիկ, զուգախաղ

00:00. Սուսերամարտ, տղամարդիկ, թիմային պայքար, ճկասուսեր

1:00. Հեծանվասպորտ (տրեկ), կանայք, թիմային սպրինտ

1:34. Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, թիմային պայքար, հետապնդում

2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 85 կգ (Առաքել Միրզոյան)

5:00. Աթլետիկա, կանայք, գնդի հրում

5:03. Լող, կանայք, թիկնալող, 200 մետր

5:26. Լող, տղամարդիկ, բաթերֆլայ, 100 մետր

5:20. Լող, կանայք, ազատ ոճ, 800 մետր

5:44. Լող, տղամարդիկ, ազատ ոճ, 50 մետր

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում