11:50 12 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 12-ին Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Լողորդ Մոնիկա Վասիլյանը հանդես կգա կանանց ազատ ոճի 50 մետրի մրցմանը, իսկ ծանրամարտի մրցաշարում պայքարի մեջ կմտնեն 85 կգ քաշային Առաքել Միրզոյանը եւ 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը:
Օգոստոսի 12-ին Ռիո-2016-ում կվիճարկվի մեդալների 24 հավաքածու:
Մրցումային 6 օրերից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը, որի մարզիկները նվաճել են 16 ոսկե, 12 արծաթե ու 10 բրոնզե մեդալ: 11 ոսկե, 8 արծաթե եւ 11 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը, իսկ լավագույն եռյակը եզրափակում են ճապոնացիները՝ 7 ոսկի, 2 արծաթ եւ 13 բրոնզ:
Ռիո-2016. 7-րդ օր, եզրափակիչներ
17:00 (Երեւանի ժամանակով). Ձիասպորտ, թիմային պայքար
17:32. Ակադեմիական թիավարություն, կանայք, երկտեղանի, թեթեւ քաշի
17:45. Ակադեմիական թիավարություն, տղամարդիկ, երկտեղանի, թեթեւ քաշի
18:00. Գնդակային հրաձգություն, տղամարդիկ, հրացան, 50 մետր (պառկած դիրքից)
18:06. Ակադեմիական թիավարություն, կանայք, երկտեղանի
18:10. Աթլետիկա, կանաք, 10000 մետր
18:27. Ակադեմիական թիավարություն, տղամարդիկ, չորստեղանի
21:30. Աթլետիկա, տղամարդիկ, մարզական քայլ, 20 կմ
22:00. Ստենդային հրաձգություն, կանայք, սկիտ
22:30. Ձյուդո, կանայք, 78+ կգ
22:30. Ձյուդո, տղամարդիկ, 100+ կգ
22:30. Ծանրամարտ, կանայք, 75 կգ (Սոնա Պողոսյան)
22:42. Ցատկեր բատուտի վրա, կանայք
23:27. Նետաձգություն, տղամարդիկ, անհատական մրցում
23:30. Թենիս, տղամարդիկ, զուգախաղ
00:00. Սուսերամարտ, տղամարդիկ, թիմային պայքար, ճկասուսեր
1:00. Հեծանվասպորտ (տրեկ), կանայք, թիմային սպրինտ
1:34. Հեծանվասպորտ (տրեկ), տղամարդիկ, թիմային պայքար, հետապնդում
2:00. Ծանրամարտ, տղամարդիկ, 85 կգ (Առաքել Միրզոյան)
5:00. Աթլետիկա, կանայք, գնդի հրում
5:03. Լող, կանայք, թիկնալող, 200 մետր
5:26. Լող, տղամարդիկ, բաթերֆլայ, 100 մետր
5:20. Լող, կանայք, ազատ ոճ, 800 մետր
5:44. Լող, տղամարդիկ, ազատ ոճ, 50 մետր

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.