17:08  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մայքլ Ֆելփսը կրկնել է 2000 տարվա ռեկորդ

Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը, 3 ոսկե մեդալ նվաճելով Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում, կրկնել է պատմական ռեկորդ:

31-ամյա մարզիկը Ռիո-2016-ում նվաճել է 12-րդ անհատական ոսկե մեդալն Օլիմպիական խաղերում՝ կրկնելով վազորդ Լեոնիդաս Հռոդոսցու ռեկորդը: Հին հույն օլիմպիականը 12-ակի օլիմպիական չեմպիոն էր դարձել մ.թ.ա. 152 թվականին:

Ավելի վաղ Մայքլ Ֆելփսը գերազանցել էր 96 տարվա ռեկորդ՝ դառնալով պատմության ամենատարեց օլիմպիական չեմպիոնը լողում (31 տարեկանում): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր 1920 թվականի Օլիմպիական խաղերի հերոսներից Դյուկ Կախանամոկին, որը լողի օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 30 տարեկան դառնալուց օրեր անց:

Հիշեցնենք, որ Մայքլ Ֆելփսը պատմության միակ մարզիկն է, որը 21-ակի օլիմպիական չեմպիոն է:

Ռիո-2016-ն ամերիկացու վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ