17:08 11 օգոստոսի, 2016Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը, 3 ոսկե մեդալ նվաճելով Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում, կրկնել է պատմական ռեկորդ:
31-ամյա մարզիկը Ռիո-2016-ում նվաճել է 12-րդ անհատական ոսկե մեդալն Օլիմպիական խաղերում՝ կրկնելով վազորդ Լեոնիդաս Հռոդոսցու ռեկորդը: Հին հույն օլիմպիականը 12-ակի օլիմպիական չեմպիոն էր դարձել մ.թ.ա. 152 թվականին:
Ավելի վաղ Մայքլ Ֆելփսը գերազանցել էր 96 տարվա ռեկորդ՝ դառնալով պատմության ամենատարեց օլիմպիական չեմպիոնը լողում (31 տարեկանում): Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդը պատկանում էր 1920 թվականի Օլիմպիական խաղերի հերոսներից Դյուկ Կախանամոկին, որը լողի օլիմպիական ոսկե մեդալ էր նվաճել 30 տարեկան դառնալուց օրեր անց:
Հիշեցնենք, որ Մայքլ Ֆելփսը պատմության միակ մարզիկն է, որը 21-ակի օլիմպիական չեմպիոն է:
Ռիո-2016-ն ամերիկացու վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.