16:14  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Ձերբակալվել է ձիասպորտի կենտրոնում կրակելու մեջ կասկածվողը

Ռիո դե Ժանեյրոյի ոստիկանությունը ձերբակալել է այն մարդուն, որը կասկածվում է Օլիմպիական խաղերի ձիասպորտի կենտրոնում հրազենից կրակելու մեջ, հաղորդում է UOL-ը:

Օրերս լուրեր էին շրջանառվում, որ Ռիո-2016-ի անվտանգության ծառայությունը հետաքննություն է անցկացնում օլիմպիական կենտրոնի մամուլի սրահի ուղղությամբ արձակված կրակոցի առթիվ: Կրակոցից ոչ ոքի չէր տուժել: Ոստիկանների վարկածով՝ կրակողը ցանկացել էր նշան բռնել ոստիկանական դիրիժաբլի վրա:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում