15:43  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016-ին մեկնած օլիմպիական չեմպիոնը որակազրկվեց 8 տարով

Լոզանի Մարզական վճռաբեկ դատարանը (CAS) չի ընդունել մարզական քայլքի 2008թ. օլիմպիական չեմպիոն Ալեքս Շվացերի բողոքարկումը, հայտնում է Inside the Games-ը:

Իտալացի մարզիկը երկրորդ անգամ «բռնվել» էր դոպինգի վրա: Նա որակազրկվել է 8 տարով:

Ալեքս Շվացերն Իտալիայի թիմի հետ մեկնել էր Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերին՝ հույս ունենալով, որ CAS չեղյալ կհայտարարի նրա որակազրկումը: Պեկինի Օլիմպիական խաղերում իտալացին չեմպիոն էր հռչակվել 50 կմ մրցմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս