Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային 5-րդ օրվանից հետո մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը պահպանում է ԱՄՆ-ը: Ամերիկացի մարզիկները նվաճել են 11 ոսկե, 11 արծաթե ու 10 բրոնզե մեդալ:
10 ոսկե, 5 արծաթե եւ 8 բրոնզե մեդալով երկրորդ տեղում է Չինաստանը: Չորրորդ օրվանից հետո երրորդ տեղ են բարձրացել ճապոնացիները, որոնք ունեն 6 ոսկե, մեկ արծաթե եւ 11 բրոնզե մեդալ:
Մրցումային 5 օրերին ոսկե մեդալ են նվաճել 29 երկրներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի