09:58  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Dream team-ի երրորդ հաղթանակը հեշտ չստացվեց

Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի երրորդ տուրում բասկետբոլի տղամարդկանց ԱՄՆ-ի հավաքականը 98:88 հաշվով ուժեղ գտնվեց Ավստրալիայից՝ տանելով երրորդ հաղթանակը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց «Նյու Յորքի» ամերիկացի հարձակվող Կարմելո Էնտոնին, որը Dream team-ին բերեց 31 միավոր: Ավստրալիայի թիմի կազմում ամենաարդյունավետը «Սան Անտոնիայի» խաղացող Պատրիկ Միլզն էր՝ 30 միավոր:

A խմբի մյուս խաղերում հաղթանակներ տարան նաեւ Ֆրանսիայի ու Վենեսուելայի հավաքականները:

Օգոստոսի 13-ին ամերիկացիները կխաղան Սերբիայի թիմի հետ:

Ռիո-2016, բասկետբոլ, տղամարդիկ

A խումբ, երկրորդ տուր

Ավստրալիա – ԱՄՆ՝ 88:98 (29:29, 25:20, 13:21, 21:28).

Ֆրանսիա – Սերբիա՝ 76:75 (26:17, 14:19, 17:24, 19:15)

Վենեսուելա – Չինաստան՝ 72:68 (25:13, 13:22, 13:15, 21:18)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում