09:33  ,  11 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բրազիլիայի հավաքականը հաղթեց խոշոր հաշվով եւ դուրս եկավ փլեյ-օֆֆ

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի երրորդ տուրում բրազիլացիները 4:0 հաշվով հաղթեցին Դանիայի հավաքականին եւ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Գուբլի հեղինակ դարձավ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Գաբրիելը:

A խմբի մյուս խաղում Իրաքն ու ՀԱՀ-ը բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1:

Գերմանացիները 10 անպատասխան գնդակ ուղարկեցին Ֆիջիի դարպասը, իսկ Արգենտինայի թիմը 1:1 հաշվով ավարտեց Հոնդուրասի դեմ խաղը եւ լքեց պայքարը:

Բրազիլացիները 5 միավորով հաղթեցին խմբում, իսկ 1/4 եզրափակիչում կհանդիպեն Կոլումբիայի հավաքականին: Դանիան գրավեց երկրորդ տեղը եւ փլեյ-օֆֆում կհանդիպի նիգերիացիներին:

Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում Բրազիլիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել Իրաքի ու ՀԱՀ-ի հետ:

Ռիո-2016, ֆուտբոլի մրցաշար, երկրորդ տուր

A խումբ

Բրազիլիա – Դանիա՝ 4:0

Գաբրիել, 26, 80, Գաբրիել Ժեզուս, 40, Լուան, 50

Իրաք - ՀԱՀ՝ 1:1

B խումբ

Ճապոնիա Շվեդիա՝ 1:0

Նիգերիա Կոլումբիա՝ 2:0

C խումբ

Գերմանիա – Ֆիջի՝ 10:0

Հարավային Կորեա – Մեքսիկա՝ 1:0

D խումբ

Ալժիր – Պորտուգալիա՝ 1:1

Արգենտինա – Հոնդուրաս՝ 1:1

1/4 եզրափակիչ

Օգոստոսի 13

Պորտուգալիա – Գերմանիա

Նիգերիա – Դանիա

Օգոստոսի 14

Հարավային Կորեա - Հոնդուրաս

Բրազիլիա – Կոլումբիա

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում