09:33 11 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի երրորդ տուրում բրազիլացիները 4:0 հաշվով հաղթեցին Դանիայի հավաքականին եւ նվաճեցին փլեյ-օֆֆի ուղեգիր: Գուբլի հեղինակ դարձավ բրազիլական «Սանթոսի» հարձակվող Գաբրիելը:
A խմբի մյուս խաղում Իրաքն ու ՀԱՀ-ը բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1:
Գերմանացիները 10 անպատասխան գնդակ ուղարկեցին Ֆիջիի դարպասը, իսկ Արգենտինայի թիմը 1:1 հաշվով ավարտեց Հոնդուրասի դեմ խաղը եւ լքեց պայքարը:
Բրազիլացիները 5 միավորով հաղթեցին խմբում, իսկ 1/4 եզրափակիչում կհանդիպեն Կոլումբիայի հավաքականին: Դանիան գրավեց երկրորդ տեղը եւ փլեյ-օֆֆում կհանդիպի նիգերիացիներին:
Հիշեցնենք, որ նախորդ 2 տուրերում Բրազիլիայի հավաքականը գոլազուրկ ոչ ոքի էր խաղացել Իրաքի ու ՀԱՀ-ի հետ:
Ռիո-2016, ֆուտբոլի մրցաշար, երկրորդ տուր
A խումբ
Բրազիլիա – Դանիա՝ 4:0
Գաբրիել, 26, 80, Գաբրիել Ժեզուս, 40, Լուան, 50
Իրաք - ՀԱՀ՝ 1:1
B խումբ
Ճապոնիա – Շվեդիա՝ 1:0
Նիգերիա – Կոլումբիա՝ 2:0
C խումբ
Գերմանիա – Ֆիջի՝ 10:0
Հարավային Կորեա – Մեքսիկա՝ 1:0
D խումբ
Ալժիր – Պորտուգալիա՝ 1:1
Արգենտինա – Հոնդուրաս՝ 1:1
1/4 եզրափակիչ
Օգոստոսի 13
Պորտուգալիա – Գերմանիա
Նիգերիա – Դանիա
Օգոստոսի 14
Հարավային Կորեա - Հոնդուրաս
Բրազիլիա – Կոլումբիա
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.