Ռիոյի Օլիմպիական խաղերի ջրացատկի մրցումների բացօթյա լողավազանի ջուրը մի գիշերում փոխել է գույնը՝ թափանցիկ կապույտից մինչեւ վառ կանաչ: Ենթադրվում է, որ շարքից դուրս է եկել լողավազանի մաքրման համակարգը եւ ընկել է քլորի քանակը, սակայն Խաղերի կազմկոմիտեից հայտնել են, որ պատճառը պարզել չի հաջողվել: Ստուգել են ջրի որակը եւ մարզիկների առողջությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է CNN-ը:
Մասնագետները ենթադրում են, որ ջրի կանաչ գունը ջրիմուռների տարածման եւ պնձի իոնների քանակի աճի հետեւանք է: Իսկ ջրիմուռների աճը ջրի վարակազերծման ցածր մակարդակի հետեւանք է: Այդուամենայնիվ, ջրացատկի մրցաշարը չի ընդհատվել եւ մասնակիցները ստիպված են եղել ցատկել կանաչ ջրի մեջ:



Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:01 , 10 սեպտեմբերի
12:26 , 10 սեպտեմբերի
12:03 , 10 սեպտեմբերի
11:37 , 10 սեպտեմբերի 
11:02 , 10 սեպտեմբերի
10:30 , 10 սեպտեմբերի
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի