21:44 10 օգոստոսի, 2016Ռիոյի Օլիմպիական խաղերի ջրացատկի մրցումների բացօթյա լողավազանի ջուրը մի գիշերում փոխել է գույնը՝ թափանցիկ կապույտից մինչեւ վառ կանաչ: Ենթադրվում է, որ շարքից դուրս է եկել լողավազանի մաքրման համակարգը եւ ընկել է քլորի քանակը, սակայն Խաղերի կազմկոմիտեից հայտնել են, որ պատճառը պարզել չի հաջողվել: Ստուգել են ջրի որակը եւ մարզիկների առողջությանը ոչինչ չի սպառնում, հաղորդում է CNN-ը:
Մասնագետները ենթադրում են, որ ջրի կանաչ գունը ջրիմուռների տարածման եւ պնձի իոնների քանակի աճի հետեւանք է: Իսկ ջրիմուռների աճը ջրի վարակազերծման ցածր մակարդակի հետեւանք է: Այդուամենայնիվ, ջրացատկի մրցաշարը չի ընդհատվել եւ մասնակիցները ստիպված են եղել ցատկել կանաչ ջրի մեջ:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.