17:33  ,  10 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օրվա առաջին ոսկին՝ ԱՄՆ-ին

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 10-ին  վիճարկվող մեդալների 20 հավաքածուներից առաջինի ոսկին բաժին հասավ ամերիկացիներին: Կրիստիան Արմստրոնգն ամենաուժեղն էր խճուղային հեծանվասպորտի առանձին մեկնարկով  կանանց մրցմանը: Ռուս Օլգա Զաբելինսկայան նվաճեց արծաթե մեդալ, իսկ Աննա վան դեր Բրագենը բրոնզե մեդալ պարգեւեց Հոլանդիային:

Մեդալային հաշվարկի առաջատար ամերիկացիները նվաճեցին 10-րդ չեմպիոնական տիտղոսը եւ ունեն նաեւ, 8 արծաթե ու 9 բրոնզե մեդալ:

Ռիո-2016. Հեծանվասպորտ (խճուղային)

Կանայք, մրցում առանձին մեկնարկով  

1. Կրիստիան Արմստրոնգ (ԱՄՆ)

2. Օլգա Զաբելինսկայա (Ռուսաստան)

3. Աննա վան դեր Բրագեն (Հոլանդիա)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում