Nike-ը տեսանյութ է պատրաստել Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին տրանսգենդեր մարզիկի մասին:
2016 թվականի հունվարին ՄՕԿ-ը տրանսգենդեր աթլետներին թույլատրել էր մրցումներին մասնակցել առանց սեռափոխության վիրահատության: Նոր օրենքները երաշխավորում էին, որ տրանսգենդերներին չեն արգելի մասնակցել համաշխարհային մրցումների:
Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում տրիատլոնի ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես է գալիս Քրիս Մոզյերը, որը Խաղերի պատմության մեջ առաջին տրանսգենդեր մարզիկն է:
Nike-ի պատրաստած «Անսահման տղամարդկություն» տեսանյութը պատմում է Մոզյերի քաջության մասին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում