16:44  ,  10 օգոստոսի, 2016

Nike-ի տեսանյութը՝ Օլիմպիական խաղերի առաջին տրանսգենդերի մասին

Nike-ը տեսանյութ է պատրաստել Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին տրանսգենդեր մարզիկի մասին:

2016 թվականի հունվարին ՄՕԿ-ը տրանսգենդեր աթլետներին թույլատրել էր մրցումներին մասնակցել առանց սեռափոխության վիրահատության: Նոր օրենքները երաշխավորում էին, որ տրանսգենդերներին չեն արգելի մասնակցել համաշխարհային մրցումների:

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերում տրիատլոնի ԱՄՆ-ի հավաքականի կազմում հանդես է գալիս Քրիս Մոզյերը, որը Խաղերի պատմության մեջ առաջին տրանսգենդեր մարզիկն է:

Nike-ի պատրաստած «Անսահման տղամարդկություն» տեսանյութը պատմում է Մոզյերի քաջության մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում