10:42  ,  10 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Մայքլ Ֆելփսը՝ 21-ակի օլիմպիական չեմպիոն

Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը եւս 2 ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում:

Նախ նա հաղթել է բաթերֆլայի 200 մետրում, իսկ երեկոյան մրցահերթում ԱՄՆ-ի թիմին օգնել է նվաճել կրոլի 4х200 մետրի փոխանցումալողի չեմպիոնական տիտղոսը:

Մայքլ Ֆելփսը դարձավ 21-ակի օլիմպիական չեմպիոն: 31-ամյա մարզիկը թարմացրեց սեփական ռեկորդը Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների ցուցանիշով: Ռիո-2016-ում նա ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ կրոլի 4х100 փոխանցումալողում:

Ռիո-2016-ը Մայքլ Ֆելփսի վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:

Ռիո-2016, տղամարդիկ, լող

Կրոլ, 4х200 փոխանցումալող

1. ԱՄՆ - 7 րոպե 00,66 վայրկյան

2. Մեծ Բրիտանիա - 7.03,13

3. Ճապոնիա - 7.03,50

Բաթերֆլայ, 200 մետր

1. Մայքլ Ֆելփս (ԱՄՆ) – 1 րոպե 53,36 վայրկյան

2. Մասատո Սակի (Ճապոնիա) - 1.53,40

3. Տամաշ Կենդերեշի (Հունգարիա) - 1.53,62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում