10:42 10 օգոստոսի, 2016Ամերիկացի լեգենդար լողորդ Մայքլ Ֆելփսը եւս 2 ոսկե մեդալ է նվաճել Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում:
Նախ նա հաղթել է բաթերֆլայի 200 մետրում, իսկ երեկոյան մրցահերթում ԱՄՆ-ի թիմին օգնել է նվաճել կրոլի 4х200 մետրի փոխանցումալողի չեմպիոնական տիտղոսը:
Մայքլ Ֆելփսը դարձավ 21-ակի օլիմպիական չեմպիոն: 31-ամյա մարզիկը թարմացրեց սեփական ռեկորդը Օլիմպիական խաղերում նվաճած ոսկե մեդալների ցուցանիշով: Ռիո-2016-ում նա ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ կրոլի 4х100 փոխանցումալողում:
Ռիո-2016-ը Մայքլ Ֆելփսի վերջին Օլիմպիական խաղերն է: Նա կարիերան որոշել էր ավարտել Լոնդոն-2012-ից հետո, սակայն 2014-ին վերադարձավ:
Ռիո-2016, տղամարդիկ, լող
Կրոլ, 4х200 փոխանցումալող
1. ԱՄՆ - 7 րոպե 00,66 վայրկյան
2. Մեծ Բրիտանիա - 7.03,13
3. Ճապոնիա - 7.03,50
Բաթերֆլայ, 200 մետր
1. Մայքլ Ֆելփս (ԱՄՆ) – 1 րոպե 53,36 վայրկյան
2. Մասատո Սակի (Ճապոնիա) - 1.53,40
3. Տամաշ Կենդերեշի (Հունգարիա) - 1.53,62
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.