10:10  ,  10 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Բրազիլիայի հավաքականի երկրպագուները վանկարկել են Մարտայի անունը, երբ գնդակը հայտնվել է Նեյմարի մոտ

Բրազիլիայի հավաքականի երկրպագուները «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարի խաղից դժգոհ են մնացել Իրաքի թիմի դեմ Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարի հանդիպմանը, գրում է Globo Еsporte-ը:

Երկրորդ խաղակեսի ընթացքում բրազիլացի երկրպագուները վանկարկել են ֆուտբոլիստուհի Մարտայի անունը, երբ գնդակը հայտնվել է Նեյմարի մոտ: 0:0 հաշվով ավարտված խաղից հետո էլ բրազիլացի երկրպագուներն աջակցել են Իրաքի թիմի ֆուտբոլիստներին: Խաղի ժամանակ նրանք վանկարկել են՝ «Մարտան Նեյմարից լավն է»:

Կանանց Բրազիլիայի հավաքականի հարձակվող Մարտան աշխարհի լավագույն ֆուտբոլիստուհիներից է, նա «Ոսկե գնդակի» եւ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր է: Ռիո-2016-ում նա կանանց Բրազիլիայի հավաքականին օգնել էր հաղթել Շվեդիային՝ դառնալով դուբլի հեղինակ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ