Նամիբիայի հավաքականի բռնցքամարտիկ Ջոնաս Ջունիուսը ձերբակալվել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի օլիմպիական ավանի աշխատակցուհու հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար: Օգոստոսի 9-ին 22-ամյա մարզիկը կտեղափոխվի Ռիոյի բանտերից մեկը, գրում է independent.co.uk-ը:
Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Ջոնաս Ջունիուսը Նամիբիայի պատվիրակության դրոշակակիրն էր:
Ավելի վաղ օլիմպիական ավանում սեռական ոտնձգության համար ձերբակալվել եւ Խաղերի մասնակցության իրավունքից զրկվել էր նաեւ մարոկկացի բռնցքամարտիկ Հասան Սաադը, որը եւս փորձել էր սեռական կապի մեջ մտնել օլիմպիական ավանի 2 աշխատակցուհիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի