11:07 9 օգոստոսի, 2016Նամիբիայի հավաքականի բռնցքամարտիկ Ջոնաս Ջունիուսը ձերբակալվել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող Օլիմպիական խաղերի օլիմպիական ավանի աշխատակցուհու հանդեպ սեռական ոտնձգություն կատարելու համար: Օգոստոսի 9-ին 22-ամյա մարզիկը կտեղափոխվի Ռիոյի բանտերից մեկը, գրում է independent.co.uk-ը:
Օլիմպիական խաղերի բացման ժամանակ Ջոնաս Ջունիուսը Նամիբիայի պատվիրակության դրոշակակիրն էր:
Ավելի վաղ օլիմպիական ավանում սեռական ոտնձգության համար ձերբակալվել եւ Խաղերի մասնակցության իրավունքից զրկվել էր նաեւ մարոկկացի բռնցքամարտիկ Հասան Սաադը, որը եւս փորձել էր սեռական կապի մեջ մտնել օլիմպիական ավանի 2 աշխատակցուհիների հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.