12:33  ,  9 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Երրորդ օրվանից հետո ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջատար (ֆոտո)

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երրորդ օրվանից հետո ամերիկացիները պահպանում են մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 19 մեդալ՝ 5 ոսկե, 7 արծաթե ու 7 բրոնզե:

5 ոսկե մեդալ ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Չինաստանը, որը նվաճել է նաեւ 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան՝ 4 ոսկի, 3 բրոնզ:

Մրցումային 3 օրերին ոսկե մեդալ են նվաճել 20 երկրներ:

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում