12:33 9 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի մրցումային երրորդ օրվանից հետո ամերիկացիները պահպանում են մեդալային հաշվարկի առաջատարի դիրքը: ԱՄՆ-ի մարզիկները նվաճել են 19 մեդալ՝ 5 ոսկե, 7 արծաթե ու 7 բրոնզե:
5 ոսկե մեդալ ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող Չինաստանը, որը նվաճել է նաեւ 3 արծաթե եւ 5 բրոնզե մեդալ: Լավագույն եռյակը եզրափակում է Ավստրալիան՝ 4 ոսկի, 3 բրոնզ:
Մրցումային 3 օրերին ոսկե մեդալ են նվաճել 20 երկրներ:
Հիշեցնենք, որ Հայաստանը Ռիո-2016-ին ներկայացրել է 33 մարզիկով եւ դեռ մեդալ չի նվաճել:

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.