09:31  ,  8 օգոստոսի, 2016

Ռիո2016. Բրազիլիայի հավաքականը դարձյալ չհաղթեց

Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերի ֆուտբոլի մրցաշարում կայացել են երկրորդ տուրի խաղերը:

Մրցաշարի գլխավոր ֆավորիտներից բրազիլացիները դարձյալ խաղացել են գոլազուրկ ոչ ոքի՝ այս անգամ Իրաքի հավաքականի հետ: Առաջին տուրում Բրազիլիան 0:0 հաշվով էր ավարտել ՀԱՀ-ի դեմ հանդիպումը:

Գերմանիայի հավաքականը խաղացել է երկրորդ գոլառատ ոչ ոքին: Բունդեսթիմի երկրորդ մրցակիցը Հարավային Կորեան էր՝ 3:3: D խմբում հաղթանակներ են տարել Արգենտինան ու Պորտուգալիան:

Ռիո-2016, ֆուտբոլի մրցաշար, երկրորդ տուր

A խումբ

Բրազիլիա – Իրաք՝ 0:0

Դանիա - ՀԱՀ՝ 1:0

B խումբ

Շվեդիա – Նիգերիա՝ 0:1

Ճապոնիա Կոլումբիա՝ 2:2

C խումբ

Հարավային Կորեա – Գերմանիա՝ 3:3

Ֆիջի – Մեքսիկա՝ 1:5

D խումբ

Հոնդուրաս – Պորտուգալիա՝ 1:2

Արգենտինա Ալժիր՝ 2:1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում