09:14  ,  8 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Հուռի Գեբեշյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Հուռի Գեբեշյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը եւ լքեց պայքարը:

Ամերիկահայ մարզուհի բազմամարտում բազմամարտում հավաքել է 53.848 միավոր եւ գրավել 38-րդ տեղը: Եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-24-րդ տեղ գրաված մարզուհիները: Հուռի Գեբեշյանն ազատ վարժությունում 61-րդն էր, հավասարակշռության գերանի վրա՝ 53-րդը, իսկ զուգահեռ պտտաձողի վրա՝ 53-րդը:

Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:

Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարի նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հավաքել է 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ:

Արթուր Դավթյանը հենացատկում գրանցել է 14.566 միավորով եւ գրավելով 11-րդ տեղը՝ լքել էր պայքարը: Որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին:

Օգոստոսի 8-ին Հայաստանը Ռիո-2016-ում ունի մեկ ներկայացուցիչ: Հրաչիկ Բաբայանը հանդես կգա հրաձգության մրցաշարում (օդամուղ հրացան, 10մ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում