09:14 8 օգոստոսի, 2016Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության կանանց մրցաշարի պատմության մեջ Հայաստանի առաջին ներկայացուցիչ Հուռի Գեբեշյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը եւ լքեց պայքարը:
Ամերիկահայ մարզուհի բազմամարտում բազմամարտում հավաքել է 53.848 միավոր եւ գրավել 38-րդ տեղը: Եզրափակիչի ուղեգիր նվաճեցին 1-24-րդ տեղ գրաված մարզուհիները: Հուռի Գեբեշյանն ազատ վարժությունում 61-րդն էր, հավասարակշռության գերանի վրա՝ 53-րդը, իսկ զուգահեռ պտտաձողի վրա՝ 53-րդը:
Ռուսաստանը ներկայացնող Սեդա Թութխալյանը նվաճել է եզրափակիչի ուղեգիր:
Հիշեցնենք, որ տղամարդկանց պայքարի նժույգի վարժության որակավորման փուլում Եվրոպայի գործող չեմպիոն, աշխարհի 2015թ. առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը հավաքել է 15.583 միավոր եւ զբաղեցրել չորրորդ տեղը՝ դուրս գալով եզրափակիչ:
Արթուր Դավթյանը հենացատկում գրանցել է 14.566 միավորով եւ գրավելով 11-րդ տեղը՝ լքել էր պայքարը: Որակավորման փուլից եզրափակիչ են դուրս գալիս 1-8-րդ տեղերը գրաված մարմնամարզիկները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 14-ին:
Օգոստոսի 8-ին Հայաստանը Ռիո-2016-ում ունի մեկ ներկայացուցիչ: Հրաչիկ Բաբայանը հանդես կգա հրաձգության մրցաշարում (օդամուղ հրացան, 10մ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.