Ֆրանսիան ներկայացնող Սամիր Աիտ Սաիդը լուրջ կոտրվածք է ստացել Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլում: Նժույգի վարժությունում նա չափազանց անհաջող է վայրէջք կատարել եւ կարող է նույնիսկ անդամալույծ դառնալ:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլին օգոստոսի 6-ին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Մերդինյանը նժույգի վարժության որակավորման փուլում հավաքել է 15.583 միավոր եւ ընթացիկ չորրորդ տեղում է, իսկ Արթուր Դավթյանը 14.566 միավորով դեռ 6-րդն է հենացատկում: Վերջին մրցահերթից հետո հայտնի կդառնան մարզիկների վերջնական տեղերն ու եզրափակիչի մասնակիցները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի