Ռիո-2016. Ֆրանսիացի մարմնամարզիկի սարսափելի վնասվածքը

00:11   7 օգոստոսի, 2016

Ֆրանսիան ներկայացնող Սամիր Աիտ Սաիդը լուրջ կոտրվածք է ստացել Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլում: Նժույգի վարժությունում նա չափազանց անհաջող է վայրէջք կատարել եւ կարող է նույնիսկ անդամալույծ դառնալ:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ի մարմնամարզության մրցաշարի որակավորման փուլին օգոստոսի 6-ին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի անդամներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Մերդինյանը նժույգի վարժության որակավորման փուլում հավաքել է 15.583 միավոր եւ ընթացիկ չորրորդ տեղում է, իսկ Արթուր Դավթյանը 14.566 միավորով դեռ 6-րդն է հենացատկում: Վերջին մրցահերթից հետո հայտնի կդառնան մարզիկների վերջնական տեղերն ու եզրափակիչի մասնակիցները:

 



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.