Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը պարտություն կրեց Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ գոտեմարտում եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:
60 կգ քաշային Դավթյանի երկրորդ մրցակիցն էր ռուսաստանցի Բեսլան Մուդրանովը, որը հաղթեց յուկոյով եւ պայքարից դուրս թողեց հայ մարզիկին:
Մեկնարկային գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթել էր ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Օգոստոսի 6-ին Հայաստանի մարզիկներից պայքարի մեջ էր մտել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը: Այսօր կմեկնարկեն նաեւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:04 , 11 հոկտեմբերի 
00:57 , 11 հոկտեմբերի
00:47 , 11 հոկտեմբերի
00:38 , 11 հոկտեմբերի
22:47 , 10 հոկտեմբերի
22:34 , 10 հոկտեմբերի 
22:26 , 10 հոկտեմբերի 
20:57 , 10 հոկտեմբերի
20:22 , 10 հոկտեմբերի
20:11 , 10 հոկտեմբերի