19:23 6 օգոստոսի, 2016Ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը պարտություն կրեց Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի երկրորդ գոտեմարտում եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից:
60 կգ քաշային Դավթյանի երկրորդ մրցակիցն էր ռուսաստանցի Բեսլան Մուդրանովը, որը հաղթեց յուկոյով եւ պայքարից դուրս թողեց հայ մարզիկին:
Մեկնարկային գոտեմարտում հայ ձյուդոիստը հաղթել էր ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ:
Օգոստոսի 6-ին Հայաստանի մարզիկներից պայքարի մեջ էր մտել նաեւ բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը, որը 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում 27:30 (0:3) հաշվով պարտվել էր իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքել պայքարը: Այսօր կմեկնարկեն նաեւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.