Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը մեկնարկեց պարտությամբ:
49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում գյումրեցի 20-ամյա բռնցքամարտիկը 27:30 (0:3) հաշվով պարտվեց իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքեց պայքարը:
Օգոստոսի 6-ին Հայաստանի մարզիկներից պայքարի մեջ էր մտել նաեւ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը 60 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին: Այսօր կմեկնարկեն նաեւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:
Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականից հանդես կգան նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի