18:47  ,  6 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Արթուր Հովհաննիսյանը պարտվեց մեկնարկում

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը մեկնարկեց պարտությամբ:

49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում գյումրեցի 20-ամյա բռնցքամարտիկը 27:30 (0:3) հաշվով պարտվեց իսպանացի Սամուել Հարմոնա Հերերային եւ լքեց պայքարը:

Օգոստոսի 6-ին Հայաստանի մարզիկներից պայքարի մեջ էր մտել նաեւ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որը 60 կգ քաշային կարգի մեկնարկային գոտեմարտում հաղթել էր ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերին: Այսօր կմեկնարկեն նաեւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը:

Ռիո-2016-ի բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի հավաքականից հանդես կգան նաեւ Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ) եւ Վլադիմիր Մարգարյանը (69 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում