Հայկական ֆուտբոլի լեգենդներից Արկադի Անդրեասյանը դարձյալ նշանակվել է Երեւանի «Արարատի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի կայքը:
Այդ պաշտոնում 68-ամյա մասնագետը կփոխարինի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորող Վարուժան Սուքիասյանին:
Անդրեասյանը երեւանյան ակումբը գլխավորել է տարբեր ժամանակահատվածներում: Նրա օրոք «Արարատը» դարձել է Հայաստանի գավաթակիր (1996/97), սուպերգավաթակիր (2009), երեք անգամ` Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (1996/97, 1999, 2000):
Անդրեասյանը՝ որպես ֆուտբոլիստ, «Արարատի» հետ երկու անգամ դարձել է ԽՍՀՄ գավաթակիր (1973, 1975) եւ մեկ անգամ չեմպիոն (1973), երկու անգամ հռչակվել է առաջնության արծաթե մեդալակիր (1971, 1976 (գարուն):
Արկադի Անդրեասյանն ունի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետի, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչի, Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչի կոչումներ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջինին աստիճանի մեդալակիր է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:44 , 18 սեպտեմբերի 
10:06 , 18 սեպտեմբերի
09:40 , 18 սեպտեմբերի
09:03 , 18 սեպտեմբերի
01:02 , 18 սեպտեմբերի 
00:21 , 18 սեպտեմբերի 
23:37 , 17 սեպտեմբերի
23:21 , 17 սեպտեմբերի 
23:00 , 17 սեպտեմբերի
22:47 , 17 սեպտեմբերի