09:40  ,  6 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Առաջին օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ

Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն 4 մարզիկներ:

Առաջինը մեդալի համար կպայքարի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որն ուժերը կփորձի 60 կգ քաշային կարգում եւ կմրցի ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերի հետ: Այնուհետեւ կմեկնարկեն մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում: 

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն էլ 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում կմրցի իսպանացի Սամուել Հարմոնա Հերերայի հետ:

Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնում են 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:

Ռիո-2016, օգոստոսի 6

Ձյուդո               

Հովհաննես Դավթյան, 60 կգ (ժամը 18:00-ից)

Բռնցքամարտ      

Արթուր Հովհաննիսյան, 49 կգ (ժամը 18:30-ից)

Մարմնամարզություն    

Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան (ժամը 21:30-ից)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English