09:40 6 օգոստոսի, 2016Ռիո դե Ժանեյրոյում մեկնարկած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մրցումային առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ կմտնեն 4 մարզիկներ:
Առաջինը մեդալի համար կպայքարի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, որն ուժերը կփորձի 60 կգ քաշային կարգում եւ կմրցի ավստրիացի Լյուդվիգ Պաիսչերի հետ: Այնուհետեւ կմեկնարկեն մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մերդինյանը հանդես կգա նժույգի վարժության որակավորման փուլում, իսկ Արթուր Դավթյանը՝ հենացատկում:
Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանն էլ 49 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում կմրցի իսպանացի Սամուել Հարմոնա Հերերայի հետ:
Հիշեցնենք, որ Ռիո-2016-ում Հայաստանը ներկայացնում են 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում:
Ռիո-2016, օգոստոսի 6
Ձյուդո
Հովհաննես Դավթյան, 60 կգ (ժամը 18:00-ից)
Բռնցքամարտ
Արթուր Հովհաննիսյան, 49 կգ (ժամը 18:30-ից)
Մարմնամարզություն
Հարություն Մերդինյան, Արթուր Դավթյան (ժամը 21:30-ից)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.