ՈւԵՖԱ-ի գրասենյակում տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի որակավորման վերջին՝ չորրորդ փուլի վիճակահանությունը:
Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած «Մանչեսթեր Սիթիին» բաժին հասավ Բուխարեստի «Ստյաուան»:
Այս փուլում հաղթողները նվաճելու են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ պարտվողները պայքարը կշարունակեն Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում: Առաջին խաղերը կկայանան օգոստոսի 16-ին եւ 17-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ օգոստոսի 23-ին ու 24-ին:
Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ
«Լուդոգորեց» (Բուլղարիա) – «Վիկտորիա» (Չեխիա)
«Սելթիկ» (Շոտլանդիա) – «Հապոել Բեր Շեւա» (Իսրայել)
«Կոպենհագեն» (Դանիա) – ԱՊՕԵԼ (Կիպրոս)
«Դանդոլկ» (Իռլանդիա) - «Լեգիա» (Լեհաստան)
«Դինամո Զագրեբ» (Խորվաթիա) – «Զալցբուրգ» (Ավստրիա)
«Այաքս» (Հոլանդիա) – «Ռոստով» (Ռուսաստան)
«Ստյաուա» (Ռումինիա) – «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)
«Յանգ Բոյզ» (Շվեյցարիա) – «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա)
«Պորտու» (Պորտուգալիա) – «Ռոմա» (Իտալիա)
«Վիլյառեալ» (Իսպանիա) – «Մոնակո» (Ֆրանսիա)
Առաջինը նշված թիմերն առաջին խաղերը կանցկացնեն տանը
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում