01:04  ,  4 օգոստոսի, 2016

Ռիո-2016. Օլիմպիական ավանում բարձրացվեց Հայաստանի դրոշը

Ռիոյի Օլիմպիական ավանում տեղի ունեցավ Հայաստանի դրոշի բարձրացման պաշտոնական արարողությունը։ Բրազիլիայի հայերի, հայ օլիմպիականների եւ մյուս երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ հնչել է Հայաստանի օրհներգը, որին ձայնակցում էին Բրազիլիայի հայերը եւ բարձրացվել է հայոց եռագույնը: Մինչ այդ Հայաստանի դրոշն արդեն ծածանվում էր օլիմպիական մայրաքաղաքում, բայց պաշտոնապես Հայաստանի պատվիրակության «բնակեցումը» հաստատվեց օգոստոսի 3-ին:

Խաղերի մեկնարկը կտրվի օգոստոսի 5-ին: Հայաստանը կմասնակցի 33 օլիմպիականներով։ Ռիոյում է գտնվում Հայաստանի պատվիրակության անդամների հիմնական մասը՝ ծանրորդները, բռնցքամարտիկները, լողորդները, աթլետները, հրաձիգը: Օգոստոսի  1-ին Հայաստանի օլիմպիական հավաքականին են միացել նաեւ մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը եւ Հայաստանի առաջին կին օլիմպիական մարմնամարզուհին՝ Հուռի Գեբեշյանը Ամերիկայից:  Հավաքականին է միացել նաեւ ձյուդոյի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը:

Օլիմպիական խաղերի բացմանը Հայաստանի օլիմպիականներից ներկա չեն լինի միայն հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբիշները: Նրանք օլիմպիական թիմին կմիանան օգոստոսի 9-ից:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով