Բրազիլական «Սան Պաուլուն» գլխավորող Էդգարդո Բաուսան նշանակվել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը:
Մարզչական կարիերայում արգենտինացի 58-ամյա մասնագետի գլխավոր նվաճումները Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում տարած 2 հաղթանակներն են: 2008-ին նա տիտղոս է նվաճել էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյի» հետ, իսկ 2012-ին՝ արգենտինական «Սան Լորենսոյի»: «Սան Պաուլուում» նա աշխատեց 8 ամիս:
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Էդգարդո Բաուսան կփոխարինի Խերարդո Մարտինոյին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի