10:03 2 օգոստոսի, 2016Բրազիլական «Սան Պաուլուն» գլխավորող Էդգարդո Բաուսան նշանակվել է ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը:
Մարզչական կարիերայում արգենտինացի 58-ամյա մասնագետի գլխավոր նվաճումները Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում տարած 2 հաղթանակներն են: 2008-ին նա տիտղոս է նվաճել էկվադորական «ԼԴՈՒ Կիտոյի» հետ, իսկ 2012-ին՝ արգենտինական «Սան Լորենսոյի»: «Սան Պաուլուում» նա աշխատեց 8 ամիս:
Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում Էդգարդո Բաուսան կփոխարինի Խերարդո Մարտինոյին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.