23:28  ,  26 հուլիսի, 2016

Ռիո-2016. Ռուսաստանին զրկեցին եւս 22 օլիմպիական ուղեգրից

Թիավարության միջազգային ֆեդերացիան Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր նվաճած թիավարողներից 22-ին զրկել է մասնակցության իրավունքից հակադոպինգային կանոնադրության խախտումների պատճառով: Խաղերին կկարողանա մասնակցել է Ռուսաստանի միայն մեկ անձնակազմ՝ չորս տեղանի նավակով:

Դրանից առաջ Բայդարկայի եւ կանոեի թիավարության միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի հինգ մարզիկների զրկել էր Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերից,

Նախորդ օրը Ռուսաստանի 7 լողորդներն էին զրկվել օլիմպիական ուղեգրերից: Ամբողջ թիմով որակազրկված աթլետիկայի Ռուսաստանի հավաքականն ուներ 68 ուղեգիր: Արեւմտյան մամուլի կանխատեսումներով, Ռուսաստանի օլիմպիական հավաքականից մինչեւ Ռիո-2016-ի մեկնարկը կմնա մոտ 40 օլիմպիական:

Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն չէր զրկել Ռուսաստանին Խաղերի մասնակցությունից, սակայն միջազգային ֆեդերացիաներին իրավունք է տվել հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն ունեցող ռուսաստանցի մարզիկներին զրկել ուղեգրերից: 

Ռուսաստանի օլիմպիական հավաքականը նախքան այս որակազրկումներն ուներ 387 ուղեգիր: Աթլետների, լողորդների եւ թիավարողների որակազրկումների հետեւանքով Ռուսաստանը զրկվեց 108 ուղեգրերից: Առաջիկա օրերին սպասվում են ծանրամարտի եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիաների որոշումներն այս հարցով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում