Թիավարության միջազգային ֆեդերացիան Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի 28 ուղեգիր նվաճած թիավարողներից 22-ին զրկել է մասնակցության իրավունքից հակադոպինգային կանոնադրության խախտումների պատճառով: Խաղերին կկարողանա մասնակցել է Ռուսաստանի միայն մեկ անձնակազմ՝ չորս տեղանի նավակով:
Դրանից առաջ Բայդարկայի եւ կանոեի թիավարության միջազգային ֆեդերացիան Ռուսաստանի հինգ մարզիկների զրկել էր Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի ուղեգրերից,
Նախորդ օրը Ռուսաստանի 7 լողորդներն էին զրկվել օլիմպիական ուղեգրերից: Ամբողջ թիմով որակազրկված աթլետիկայի Ռուսաստանի հավաքականն ուներ 68 ուղեգիր: Արեւմտյան մամուլի կանխատեսումներով, Ռուսաստանի օլիմպիական հավաքականից մինչեւ Ռիո-2016-ի մեկնարկը կմնա մոտ 40 օլիմպիական:
Հիշեցնենք, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն չէր զրկել Ռուսաստանին Խաղերի մասնակցությունից, սակայն միջազգային ֆեդերացիաներին իրավունք է տվել հակադոպինգային կանոնադրության խախտումների հետ առնչություն ունեցող ռուսաստանցի մարզիկներին զրկել ուղեգրերից:
Ռուսաստանի օլիմպիական հավաքականը նախքան այս որակազրկումներն ուներ 387 ուղեգիր: Աթլետների, լողորդների եւ թիավարողների որակազրկումների հետեւանքով Ռուսաստանը զրկվեց 108 ուղեգրերից: Առաջիկա օրերին սպասվում են ծանրամարտի եւ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիաների որոշումներն այս հարցով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

01:53 , 25 նոյեմբերի
00:23 , 25 նոյեմբերի 
23:43 , 24 նոյեմբերի
22:26 , 24 նոյեմբերի
21:27 , 24 նոյեմբերի 
21:01 , 24 նոյեմբերի
20:03 , 24 նոյեմբերի
19:05 , 24 նոյեմբերի
18:20 , 24 նոյեմբերի
17:57 , 24 նոյեմբերի